Մոսկվայում ավտոբուսի բարկացած ուղևորուհին շամփուրահարել է մեկ այլ ուղևորուհու՝ սպանելով նրան

11:40 • 13.05.12

Երեկ երեկոյան, Մոսկվայի երթուղային ավտոբուսներից մեկում բռկված վեճի հետևանքով ուղևորներից մեկը շամփուրով սպանել է մյուսին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
 

Երկու ուղևորններն էլ կանայք են եղել: Նրանց խոսակցությունը վերաճել է վեճի, կանանցից մեկը պայուսակից հանել է շամփուրն ու խրել 52-ամյա կնոջ թիկունքը:
 

Ավտոբուսի վարորդին հաջողվել է ժամանակին փակել դռները` խոչընդոտելով հանցագործ կնոջ փախուստը: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:


Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:


Կանանց ինքնության մասին տեղեկություններ ոստիկանությունը դեռ չի տրամադրում: