Ֆրանսիայում օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման լարերին. 3 զոհ
Ֆրանսիայի հյուսիսում 5 ուղևորներով օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման լարերին, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:
Թեև ուղևորներից 2-ը բավական ծանր այրվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բախման հետևանքով բռնկված կրակի մարման աշխատանքներում ներգրավված են եղել հրշեջ ծառայության 30 աշխատակիցներ:
Պատահարի պատճառն ուժեղ քամին է եղել:









