Թուրքիայի «կարմիր մահիկը» կօգնի կարիքավոր հայ դպրոցականներին

18:45 • 14.05.12

Թուրքիայի «Կարմիր մահիկը» Լևոն Վարթուհյան հայկական նախակրթարանի միջոցով կօգնի բոլոր այն դպրոցականներին, ովքեր օգնության կարիք ունեն:


Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու հիմնադրամն արդեն ստացել է օգնությունը, որը պետք է բաժանվի մոտ 100 հայ աշակերտների:

 

Մի քանի օր առաջ «Կարմիր մահիկ»-ի պատասխանատուներից Ահմեթ Լյութֆի Աքարը հանդիպել էր Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:

 

«Նրանք նույնպես աղքատներին աջակցելու ծրագրեր են իրականացնում և մենք էլ որոշեցինք օգնել նրանց: Նրանք էլ իրենց շրջապատի կարիքավորներին օգնում են` առանց լեզվի, կրոնի և սեռական խտրականության: Մեր կազմակերպությունն էլ ազգություն և սեռ չի ճանաչում»,- հայտարարել է նա:
 

Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Մոնիկ Էրգանը, շնորհակալություն է հայտնել օգնության համար և տեղեկացրել, որ որոշ ժամանակ առաջ դպրոցը, ֆինանսական խնդիրների պատճառով փակվելու վտանգի առաջ էր կանգնած: