«ՅՈՒԿՕՍ»-ի վախճանված իրավաբան Վասիլի Ալեքսանյանի ունեցվածքի կալանքը հանվել է
Մոսկվայի Սիմոնովյան շրջանի դատարանն այսօր որոշում է կայացրել «ՅՈՒԿՕՍ» ընկերության վախճանված հայազգի իրավաբան Վասիլի Ալեքսանյանի ունեցվածքի վրայից կալանքը հանելու վճիռ է կայացրել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Այդպիսով, բավարարվել է իրավաբանի հարազատների` տան ու մեքենայի վրայից կալանքը հանելու մասին միջնորդությունը:
Թեև Ալեքսանյանի դեմ քրեական գործը դադարեցվել էր դեռ 2 տարի առաջ, սակայն նրա ունեցվածքը շարունակում էր մնալ կալանքի տակ:
«Քրեական գործ չկա, քաղաքացիական վեճեր չկան, սա ակնհայտ օրենքի խախտում էր, այս իրավիճակը պահանջում էր անհապաղ լուծում»,- դատարանում ասել է իրավաբանի ընտանիքի փաստաբան Գևորգ Դանգյանը:
Վասիլի Ալեքսանյանը մահացել է 39 տարեկան հասակում, ՁԻԱՀ, տուբերկուլոզ, քաղցկեղ և այլ հիվանդություններից: Նա ձերբակալվել էր 2006թ.: 2008թ. վերջին Սիմոնովյան շրջանի դատարանն ազատ էր արձակել Ալեքսանյանին` 50 մլն ռուբլի գրավի դիմաց:









