Բաքվում ուժով ցրել են ընդդիմության ցույցը. կան ձերբակալվածներ
Բաքվի կենտրոնում ոստիկանությունը ցրել է ընդդիմադիր «Հանրային պալատի» ցույցը:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, ընդդիմության ցույցը նվիրված է եղել հավաքների ազատությանն ու քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Ընդդիմադիրները փորձել են հասնել քաղաքապետարանի շենքի մոտ և պիկետը շարունակել այնտեղ, սակայն ոստիկանությունը հենց ակցիայի սկզբից մասնակիցների դեմ ուժ է կիրառել: Մի քանի տասնյակ մարդ է ձերբակավել:
«Հանրային պալատի» ղեկավարները հայտարարել են, որ եթե ընդդիմության 13 ակտիվիստները ազատ չարձակվեն, ապա ընդդիմությունը բողոքի ակցիաները կանցկացնի նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթի օրերին:









