Բրիտանացին հնագույն ծաղկամանը լամպի է վերածել`չիմանալով որ այն միլիոններ արժե

18:11 • 14.05.12

Մեծ Բրիտանիայի մի բնակիչ, որի անունը չի հրապարակվել, չինական Մին կայսերական տոհմին պատկանող 15-րդ դարի հնագույն ծաղկամանը վերածել է սեղանի լամպի` առանց իմանալու, որ այն միլլիոնավոր դոլլարներ արժե, գրում է Daily Mail-ը:

 

Բրիտանացին որոշել է այն ներկայացնել Duke աճուրդի տան մասնագետներին, որոնք, պարզելով դրա ծագումն ու իրական արժեքը, որոշել են աճուրդի միջոցով վաճառել այն:

 

«Ծաղկաման-լամպի» արժեքն այնքան բարձր է եղել, որ նույնիսկ աղավաղվելուց հետո այն վաճառվել  է 800 հազար դոլլարով:

 

«Անչափ ցավալի է, որ նման արժեքավոր իրն անփութության հետևանքով կարցրել է իր արժեքը: Վստահ եմ, որ ծաղկամանի չվերածվելու դեպքում` այն առնվազն 7 մլն դոլարով կվաճառվեր»,- նշել է աճուրդի փորձագետներից մեկը: