Թբիլիսիում հայկական եկեղեցի է փլուզվել
Մայիսի լույս 14-ի գիշերը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում` Սերեբրյանայա փողոցում, փլուզվել է 18-րդ դարասկզբին կառուցված հայկական եկեղեցի: Ինչպես հաղորդում է vz.ru-ն, միջադեպի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Երկրի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ եկեղեցին գտնվում էր վթարային վիճակում, և փլուզման պատճառ են դարձել հորդառատ անձրևները:
Ինչպես նախօրեին հայտնել է Tert.am-ը, հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է 5 մարդ, այդ թվում` 2 երեխա: Տարերքից վնասվել են բազմաթիվ շինություններ:









