ՀՀԿ գործադիր նիստ առաջիկա երկու օրերին չի լինի. Շարմազանով

20:12 • 14.05.12

Հանրապետական կուսակցությունում գործադիր մարմնի նիստ տեղի չի ունեցել և առաջիկա երկու օրերին նախատեսված չէ. այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ՀՀԿ համամասնական ցուցակից շուրջ 70 հոգի ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:


Ըստ այդմ՝ կապահովվի կուսակցության 110-րդ համարից ցածր հորիզոնականներում տեղ գտած որոշ ակտիվ ՀՀԿ–ականների մուտքը ԱԺ:

«Ինքնաբացարկների, ինչպես նաև վարչապետի, ԱԺ նախագահի թեկնածությունների մասին կուսակցությունում որևէ քննարկում չի եղել»,- հայտնեց Էդուարդ Շարմազանովը:

 

Այն, որ առաջիկա օրերին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ նախատեսված չէ, թերևս կարելի է բացատրել նրանով, որ Սերժ Սարգսյանը վաղը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: Իսկ առանց կուսակցության առաջնորդի ներկայության՝ գործադիր մարմնի նիստ տեղի չի ունենա: