Աֆղանական շուկայում պայթյուն է որոտացել. կան զոհեր

14:46 • 14.05.12

Աֆղանստանի Ֆերյաբ նահանգի շուկաներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Նշվում է, որ զոհվածների թվում հարևան նահանգի քաղաքական գործիչներ կան: Նախնական տվյալներով` 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Դեռ որևէ ահաբեկչական խմբավորում գործողության պատասխանատվությունը չի ստանձնել: