Պռոշյան գյուղում գազալցակայանում մեքենայի գազի բալոն է պայթել, վնասվել է 4 ավտոմեքենա, կա 1 վիրավոր

18:36 • 14.05.12

Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի թիվ 11 հասցեում տեղակայված «ՎԷԱ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից։



Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում են գտնվել «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և Պետական հրդեհային տեսչության աշխատակիցները:

 

Տեղում պարզվել է, որ գազալցակայանում պայթել է Վ. Սահակյանին պատկանող «ԳԱԶ 2402» մակնիշի 01 ՍՏ 833 համարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, որի հետևանքով հարակից կայանված «ՎԱԶ 2109» մակնիշի 26 ԼՍ 238 պետհամարանիշով ավտոմեքենան վնասվել է: Ապակու բեկորների հարվածից վարորդ, 40–ամյա Ա. Հարությունյանը աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև «ԲՄՎ» մակնիշի 10 ՍՏ 351 և «ՎԱԶ 2110» մակնիշի 09 ԼՍ 002 համարանիշով ավտոմեքենաները: