Ռուս աղջիկն ընկերոջ հետ սպանել է պապին, ով դեմ էր իրենց հարաբերություններին

11:09 • 14.05.12

ՌԴ Կեմերովոյի շրջանի 15-ամյա դպրոցական աղջիկն իր 18-ամյա սիրեցյալի հետ միասին դանակով հարձակվել են աղջկա պապի վրա: 57-ամյա տղամարդը դանակի հարվածներից զոհվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Աղջիկն դանակի մի քանի հարված է հասցրել նաև տատին, ում տեղափոխել են հիվանդանոց:

 

Ոստիկանությունից հայտնել են, որ երիտասարդները սպանել են աղջկա պապին քանի որ վերջինը դեմ է եղել իրենց հարաբերություններին:

 

Երիտասարդները ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է: