Գրպանահատին բռնել են գողության պահին
Այսօր՝ մայիսի 14-ին ոստիկանության Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության Պարեկա–պահակային ծառայության գնդի աշխատակիցների կողմից Երևանի Բագրատունյաց 16 հասցեից գողություն կատարելու պահին բերման է ենթարկվել 42-ամյա Արմեն Ա-ն: Այս մասին Tert.am –ին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պարզվել է, որ վերջինս նշված հասցեում գտնվող շենքի մոտ երթուղային տաքսիում մի քաղաքացու գրպանից գողացել է վերջինիս դրամապանակը, որտեղ եղել է 20 000 հազար դրամ:
Գողոնն առգրավված է կատարվում է հետաքննություն:









