104 մլն դոլար. վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ բնակարաններից մեկը (լուսանկարներ)

17:30 • 14.05.12

Լոնդոնի կենտրոնում՝ Հայդ փարքում, վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ բնակարաններից մեկը. գինը՝ 65 մլն ֆունտ սթերլինգ՝ մոտ 104 մլն ԱՄՆ դոլար:

 

Սա առաջին բնակարանն է Լոնդոնի միլիարդատերերի այդ շենքում, որ «շուկայական վաճառքի» է հանվում, գրում է Daily Mail-ը:

 
Բնակարանն ունի 5 ննջասենյակ, 6 լոգասենյակ և 3 ընդարձակ հյուրասենյակ: Բնորոշվում է իբրև «բացառիկ»: Բնակարանից Հայդ Փարքի և Նայթսբրիջի համայնապատկերներ են բացվում:


Ունի 9000 ք/ֆուտ` մոտ 825 ք/մ տարածք: