Հնդիկ վարսահարդարները ուղտերի մորթիներին զարդանախշեր են պատկերել (լուսանկարներ)
Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Բիկաներ քաղաքում կայացել է ուղտերի ամենամյա փառատոնը, տեղեկացնում է «Նյուզ Լայթ»-ը:
Փառատոնին ներկայացված են եղել տասնյակ կենդանիներ, որոնցից յուրաքանչուրն առանձնացել է մորթու հարդարանքով: Յուրաքանչյուր տարի անցկացվող փառատոնի ժամանակ տասնյակ վարսահարդարներ իրենց վարպետությունն են ցուցադրել` ուղտերի մարմիներին ուշագրավ զարդանախշեր պատկերելով:










