Հարավային Կորեայում կառուցվել է Lego-ի` աշխարհի ամենաբարձր աշտարակը. լուսանկարներ
Աշխարհահռչակ դանիական Lego ընկերության հիմնադրման 80-րդ տարեդարձին ընդառաջ` Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կառուցվել է Lego-ի` աշխարհի ամենաբարձր աշտարակը, գրում է Daily Mail-ը:
Աշտարակն ունի 35 մետր բարձրություն և պատրաստվել է 4 հազար երեխաների կողմից: Այն բաղկացած է Lego-ի 5 հազար աղյուսներից և դրա կառուցումը տևել է 5 օր:
Խաղալիք աշտարակի վերջին` 5 հազարերորդ, աղյուսը դրվել է Դանիայի արքայազն Ֆրեդերիկի կողմից, ով ներկա էր աշտարակի բացմանը: Այն տեղադրվել է Սեուլի Օլիմպիական մարզադաշտի առաջ և գերազանցել է նախկինում Ֆրանսիայում կառուցված նույնատիպ աշտարակը 30 սանտիմետրով:
Հարավային Կորեան հատուկ է ընտրվել Lego-ի հիմնադրման 80-րդ ամյակը նշելու համար, քանի որ երկրում վաճառված առաջին ֆիրմային խաղալիքը հենց Lego-ն է եղել:









