Իրանում մեկնարկել են «Ջաֆար Թայար» եռօրյա զորավարժությունները

10:48 • 14.05.12

Իրանի արևելքում` Խորասան Ռազավի նահանգի Սար-ե Բիշե սահմանային անցակետում, Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերն այսօր սկսել են «Ջաֆար Թայար» ծածկանվամբ եռօրյա զորավարժությունները, հայտնում է IribNews-ը:

 

ԻԻՀ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Գուլամ- Ալի Գալամ-Ալիյանի խոսքով` զորավարժանքների նպատակը ցամաքային զորքերի ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացումն է:

 

Գեներալի խոսքով` զորավարժությունների ընթացքին կհետևեն ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչները: