Ավիավթար Նեպալում.11 զոհ

09:51 • 14.05.12

Նեպալի հյուսիսային հատվածում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել, հաղորդում է Associated Press-ը:

 

Թեև զոհերի և փրկվածների քանակի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա, սակայն ըստ նախնական տվյալների վթարն առնվազն 11 մարդու կյանք է խլել, ևս 5-ը հոսպիտալացված են:  

Ուղևորներից 16-ն ազգությամբ  հնդիկ են, 4-ը` եվրոպացի:

 

Դեպքի վայրում իրականցվում են որոնողափրկարակրական աշխատանքներ, որոնցում ներգրավված են ոստիկաններ և զինծառայողներ: