Նունե Եսայանը կխոսի մայիսի 18-ին և կպարզաբանի, թե ի՞նչ է ասել Թուրքիայում

17:48 • 14.05.12

Մայիսի 18-ին ՀՀ վաստակավոր երգչուհի Նունե Եսայանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ժամանակ կպատասխանի լրագրողների հարցերին, թե Թուրքիայում արած իր հայտարարությունների վերաբերյալ, և թե կանդրադառնա իր հասցեին Facebook ում հնչող քննադատությանը. այս մասին Tert.am-ին ասաց երգչուհին, ով արդեն վերադարձել է Հայաստան:


Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր «Ամերիկայի ձայն» հանդեսը, հղում անելով թուրքական «Հուրիեթ» պարբերականին, հաղորդել էր, որ Նունե Եսայանը Ստամբուլում հանդես գալով ելույթներով՝ հայտարարել է, որ մեր «սահմանները քաղաքական պատճառներով փակ են, սակայն մեր սրտերն են բաց»:


Նա նաև հավելել է.«Թշնամանքի զգացումն անիմաստ է. նոր սերունդն այլևս չի մտածում հին սերնդի նման: Այո, Հայոց ցեղասպանությունը հսկա ցավ է պատճառել հայ ժողովրդին, սակայն այն չի կարող կանխել դեպի ապագա նայելու մեր ձգտումը»:


Հայ երգչուհու արտահայտությունները, մեղմ ասած, քննադատության թիրախ են դարձրել նրան: Օրինակ մի օգտատեր Facebook սոցիալական կայքում -ում գրառել է.« 13 հազար դոլարով սիրտդ բացեցիր, 14 հազարով ամեն ինչդ կծախես»: