Օբաման առաջին արվամոլ նախագահն է. Newsweek

11:39 • 14.05.12

Ամերիկյան Newsweek ամսագիրը երկրի նախագահ Բարաք Օբամային անվանել է առաջին արվամոլ նախագահ: Սպիտակ տան ղեկավարի լուսանկարները` համապատասխան գրությամբ ու գլխավերևում ծիածանագույն լուսապսակով (ծիածանն արվամոլների խորհրդանիշն է), հայտնվել են ամսագրի` մայիսի 21-ին լույս տեսնելիք ամսագրի շապիկին, հայտնում է ABC News-ը:

 

Շապիկի նկարները Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է ամսագրի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը: «Նախագահն արժանի է ծիածանի յուրաքանչյուր գույնին»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ:


Հոդվածը սոցցանցերում դեռ չի հրապարակվել, սակայն, հավանաբար, այն նվիրված է Օբամայի` օրերս արած հայտարարությանը, որում նա իր աջակցությունն էր հայտնել միասեռ ամուսնությունների օրինականացմանը: