Խանտի Մանսիյսկում հայերը փորձել են նավթ գողանալ նավթատարից
ՌԴ Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի Նիժնեվարտովսկ քաղաքում Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով, հայտնում է REGNUM-ը` վկայակոչելով ինքնավար մարզի դատախազության մամուլի հաղորդագրությանը:
Քննության վարկածով` մայիսի 10-ին, «Տատրա» հանգստյան գոտու մոտակայքում հայերը «Սամոտլորնեֆտեգազ» ԲԲԸ-ին պատկանող նավթատարում անօրինաբար ճեղք են բացել, որտեղից նավթ են քաշել: Սակայն նրանց չի հաջողվել այն ավարտին հասցնել, քանի որ նրանց գործողությունները կասեցրել են իրավապահները:









