ԵՄ-ին անդամակցությունը երազանք է Թուրքիայի քաղաքական վերնախավի համար. Օրհան Փամուք
Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը հարցազրույց է տվել իսպանական «El Pais» թերթին և անդրադարձել քրդական հարցին:
«Թուրքիայի գլխին քրդական հարցն է կախված և կառավարությունը մտորում է տոլերանտորեն և փափուկ ինչպես կարելի է լուծել այդ հարցը: Դրա համար էլ հին մեթոդներին է դիմում»,- ասել է նա:
Փամուքը նշել է, որ «Ադատոլիայից եկող և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» սատարող նոր քաղաքական էլիտա է ձևավորվում», ինչը դուր չի գալիս Ստամբուլի էլիտային:
Նոբելյան մրցանակակիրն անդրադարձել է նաև Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցին:
«Թուրքիայի և ԵՄ-ի միությանը հավատացող մարդկանց սրտերը կոտրվել է: Նախ Սարկոզիի և Մերկելի հայտարարությունները, ապա 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամից Թուրքիայի կրած վնասները, մթագնեցին Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հեռանկարը»,- ասել է նա
Նա նշել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն վատացել են:
«Եվրոպան շարունակում է երազանք մնալ բարձր խավի համար, սակայն տնտեսական պայթյունն այդ հուզմունքը նվազեցրեց, քանի որ Եվրոպայի հետ միանալն ավելի շատ տնտեսական ցանկություն էր և ոչ քաղաքական»,- ասել է նա:









