Ավստրալական դպրոցի երեխաներին սեռական օրգանների տեսքով շոկոլադներ են բաժանել (լուսանկարներ)
Ավստրալական «Ուեմբլի» դպրոցում սովորող մի շարք աշակերտների ծնողներ բողոքել են, որ իրենց երեխաներին դասի ժամանակ սեռական օրգաններ և սեքսուալ դիրքեր հիշեցնող շոկոլադներ են բաժանել, տեղեկացնում է news.com.au կայքը:
Կասանդրա Լեյսին, ով երկու երեխայի մայր է, ասել է, որ սարսափահար է եղել, երբ իր երեխաների պայուսակներում հայտնաբերել է սպիտակ և կաթնային շոկոլադե սալիկները:
«Շոկոլադի յուրաքանչյուր կտոր սեքսին էր առնչվում: Երբ երեխաս շոկոլադը մեկ անգամ կծեց, ես վերցրի նրա ձեռքից, իսկ նա, դժգոհելով ասաց, որ այդ շոկոլադը երկու անգամ պետք է կծել»,- ասել է Լեյսին:
Ենթադրվում է, որ սալիկները նախատեսված չեն եղել դպրոցականների համար: Ամեն դեպքում, դպրոցի տնօրինությունը հայտարարել է, որ «սեռական» շոկոլադների տարածման մասին տեղեկություն չի ունեցել:
«Մենք հատուկ հանդիպում կունենանք և կպարզենք մեղավորներին»,- ասել է դպրոցի մամուլի խոսնակը:









