Պերուում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը 6.5 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցել Չիլիի և Պերույի սահմանային հատվածում, գրում է Reuters-ը:
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պերուի Մոքուենգա քաղաքից 51 կիլոմետր հեռավորության և 65 կիլոմետր խորության վրա` տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:00-ին:
Երկրորդը` ևս 6.5 մագնիտուդ ուժգնությամբ,տեղի է ունեցել Տակմա քաղաքից 70 կիլոմետր հեռավորության և 20 կիլոմետր խորության վրա:









