Վթար Ֆիլիպիններում. 11 զոհ

08:37 • 14.05.12

Ֆիլիպիններում գերծանրաբեռնված միկրոավտոբուսն ընկել է 150 մետրանոց ձորը. զոհվել է 11, վնասվածք ստացել 10 մարդ: Միկրոավտոբուսում մոտ 30 ուղևոր է եղել, և դեռևս պարզ չէ,վարորդը փրկվել է թե ոչ:

 

Տեղի ոստիկանապետը տեղեկացրել է, որ գերծանրաբեռնվածության պատճառով փոխադրամիջոցը կորցրել է հավասարակշռությունը:
 

Ավտոբուսի անվտանգության կանոնների նման կոպիտ անտեսումները տարածված երևույթ են Ֆիլիպիններում: