Մերկելի կուսակցությունը պարտվել է երկրի ամենամեծ մարզում
Գերմանիայի ամենամեծ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի երկրամասում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընտրություններում վարչապետ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել:
Սա Երկրորդ համաշխարհայի պատերազմի ավարտից հետո Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ունեցած ամենավատ արդյունքն է` նրանք ստացել են ձայների 26.3%-ը: 38.8 տոկոսով հաղթել է Սոցիալ Դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը` 12 %, իսկ Ազատ դեմոկրատները հավաքելով 8.6%, կարողացել են տեղական խորհրդարան մտնելու իրավունք վաստակել:
Այսպիսով Գերմանիայի հիմնական ընդդիմադիր Սոցիալ Դեմոկրատական ու Կանաչների կուսակցությունները, միասին ստացել են մարզի ընտրողների 50.4 տոկոսի վստահությունը և մեծամասնություն կկազմեն:
18 մլն բնակչություն ունեցող այս մարզի ընտրությունները համարվում էին հաջորդ տարի կայանալիք համազգային ընտրությունների հիմնական ցուցիչը: Սոցիալ Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեա Նալեսը հայտարարել է, որ այս ընտրության արդյունքները ճանապարհ են հարթում հաջորդ տարվա ընտրություններում Անգելա Մերկելին հեռացնելու համար:









