Սփիդուեյի աշխարհի չեմպիոնը զոհվել է մրցման ժամանակ (տեսանյութ)
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվա սփիդուեյի մրացաշարի ժամանակ զոհվել է աշխարհի բազմակի չեմպիոն 33-ամյա բրիտանացի Լի Ռիչարդսոնը, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Հերթական պտույտի ժամանակ նա բախվելով մրցակիցներից մեկին ընկել է մոտոցիկլից և կորցրել գիտակցությունը: Պարզվել է, որ նա կրծկավանդակի շրջանում ծանր վնասվածք է ստացել: Թեև մարզիկին հոսպտալացրել են, այնուամենայնիվ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Տեղեկացնենք, որ Ռիչարդսոնը Մեծ Բրիտանիայի բազմակի չեմպիոն է, 2003-06թթ աշխարհի գավաթակիր, ինչպես նաև` այլ հեղինակավոր մրցաշարերի մրցանակակիր:









