Շրի Լանկայում 6,5 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել
Շրի Լանկայի Անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ երկրի հյուսիսում հայտնաբերվել են ռեկորդային քանակությամբ` 6.5 տոննա պայթուցիկ նյութ, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Երկրի իշխանությունները վստահեցրել են, որ քաղաքացիական պատերազմից ի վեր այս քանակությամբ պայթուցիկ նյութ երբևէ չէր գտնվել:
Հիշեցնենք, որ 1983-2009թթ ընթացած քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 80 հազ մարդ է զոհվել:









