Նոր նստարաններ և աղբամաններ կտեղադրվեն Երևանի նաև այլ թաղամասերում

17:15 • 14.05.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, առաջիկայում Երևանի Կենտրոն վարչական շրջանից բացի նոր նստարաններ և աղբամաններ կտեղադրվեն նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում:

 

Քաղաքապետարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը, ինչպես նաև գույքագրել Կենտրոն վարչական շրջանում տեղադրված հին նստարաններն ու աղբամանները և դրանք նույնպես փոխարինել նորերով:

 

Երևանում արդեն տեղադրվել է 437 նոր նստարան և 295 նոր աղբաման: