Կապալառուներն իրենց միջոցներով կվերացնեն ասֆալտապատման թերությունները. Տարոն Մարգարյան
Երևանի տարածքում ասֆալտապատման հետ կապված բոլոր թերությունները պետք շտկվեն կապալառուների կողմից, այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Բոլոր այն տեղերում, որտեղ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման և ճաքալցման աշխատանքներն անորակ և թերի են կատարվել, պարտադրել կապալառու կազմակերպություններին իրենց միջոցներով վերացնելու թերությունները»,– ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության, ասել է քաղաքապետը։
Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի փողոցներում և բակային տարածքներում շարունակվում են 2012թ. ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները և որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով որակի պահպանմանը:









