Երևանում կներդրվի նոր երթուղային ցանց

18:09 • 14.05.12

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անդրադարձել է նոր երթուղային ցանցի ներդրմանը:

 

Վերջինս կարևորել է երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը:

 

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մասնակիցների կողմից երթուղիների սպասարկման մրցույթային պահանջների ապահովմանը, ինչով էլ կպայմանավորվի բնակչության սպասարկման որակի բարձրացումը:

 

Տարոն Մարգարյանը հավաստել է. «Մինչև տարեվերջ փոփոխությունները պետք է տեսանելի լինեն մեր բնակիչների համար»: