Տարոն Մարգարյանը հանձնարարել է լուծել Երևանի հանրակրթական դպրոցների ջեռուցման հարցը
Այսօր Երևանի քաղաքապետարանում քննարկվել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդիրը:
«Խնդիրն այս տարի պետք է ամբողջությամբ լուծում ստանա»,-ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Վերջինս տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սեղմ ժամկետում գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքում ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկն և անհրաժետ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Քաղաքապետը նաև հանձնարարել է հետևողականորեն իրականացնել գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագիրը:









