Սպանվել է Ուզբեկստանի մշակույթի և սպորտի նախկին նախարարը
Ուզբեկստանի մշակույթի և սպարտի հարցերով նախկին նախարար Անվար Ջաբարովը սպանված է հայտնաբերվել մասնավոր ընկերության գրասենյակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ուզմետրոնոմ» կայքին:
Նախկին պաշտոնյան, ով պաշտոնից հրաժարվել էր 2011թ. հունվարին, հուղարկավորվել է Տաշքենդում:
Պարբերականը տեղեկացնում է, որ Ջաբարովի մարմինը հայտնաբերվել է սպանությունից միայն 3 օր անց:
«Վարկածներից մեկի համաձայն՝ հանրապետության թանգարանների վիճակով զբաղվող պաշտոնյայի սպանությունը իրականացրել են Ուզբեկստանի Քաշքադարինյան շրջանի բնակիչները, որտեղից է նաև ինքը՝ սպանվածը: Տեղեկություններ կան, որ գործով կասկածյալներ են ձերբակալված», - ասվում է հրապարակման մեջ:









