Կոալիցիա կազմելու հարցում գործը վարչապետին չի հասել. ԲՀԿ–ին առաջարկ չի արվել
Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե իշխանական կոալիցիա կազմելու համար ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև բանակցություններ են ընթանում, և հիմնական «վեճի առարկան» կառավարության ղեկավարությունն է՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԲՀԿ–ից չեն հաստատում։
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը դեռ կոալիցիա կազմելու առաջարկ չի արվել»,– Tert.am–ին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք ԲՀԿ–ն քննարկել է կոալիցիա կազմելու հնարավորությունը։
Արդյո՞ք վերջին օրերին ԲՀԿ–ն քննարկել է կոալիցիա կազմելու հարցը և արդյո՞ք ԲՀԿ–ն կհամաձայնի կոալիցիա կազմել ՀՀԿ–ի հետ կառավարության ներկա կազմի՝ մասնավորապես գործող վարչապետի՝ իր պաշտոնին մնալու պարագայում մեր հարցերին ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Ես Ձեր երկու հարցին էլ երկու օրից կպատասխանեմ»։ Երբ պնդեցինք, թե ինչ է փոխվելու երկու օրից, Վարդանյանը պատասխանեց, թե ինքն այս պահին չի պատասխանի մեր հարցերին։
«Այսինքն` դեռ չե՞ք քննարկել կոալիցիա կազմելու հարցը» մեր հարցին Վարդան Վարդանյանը բացասական պատասխան տվեց։









