«Մալաթիա» շուկայի դիմաց «Բոգդանը» վրաերթի է ենթարկել հսկիչին, ով հիվանդանոցում մահացել է

11:08 • 14.05.12

Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի դիմաց «Բոգդան» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել շուկայի ավտոկանգառի հսկիչին` 63-ամյա Արմեն Գալստյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։

 

Նույն օրը, ժամը 17.40-ին, Ա. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: