Շիրակի հաղթանակը մեծ ուրախություն պատճառեց ինձ. Յուրա Մովսիսյան

18:16 • 14.05.12

2011թ., Յուրա Մովսիսյանը «Շիրակի» հետ

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ուշադրությամբ հետևում է նաև Հայաստանում տեղի ունեցող ֆուտբոլային իրադարձություններին:

 

«Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններից կառանձնացնեի Հայաստանի գավաթի եզրափակիչը, որում «Շիրակը» հաղթանակ տոնեց: Շատ ուրախ եմ ու հպարտ «Շիրակի» համար: Նրանց հաղթանակը մեծ ուրախություն պատճառեց ինձ:

Գյումրիում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը նորից վերականգնվել է ու դա շատ լավ է հայկական ֆուտբոլի համար: «Շիրակի» նախագահ Արման Սահակյանին հաջողվել է կարճ ժամանակում շատ բան փոխել ակումբում, որը շարժվում է առաջ ու արդեն նկատելի են արդյունքները:

Ես հետևում եմ նաև մեր մյուս թիմերի ելույթներին ու զգում եմ, որ հայկական թիմերն աշխատում են իրենց վրա, փորձում եմ չմնալ նույն կետում, իսկ դա ապագայում տալու է իր արդյունքը»,- armsport.am-ի հետ զրույցում նշեց Յուրա Մովսիսյանը: