Նպատակային ընդունելություն` Ագրարային համալսարանում
ՀՀ պետական ագրարային համալսարանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա կազմակերպում է նպատակային ընդունելություն` անվճար ուսուցմամբ:
ՀՀ գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ավարտելուց հետո շրջանավարտները կապահովվեն աշխատանքով:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասել է, որ ընդունելությունը կկազմակերպվի «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» և «Անասնաբուժություն» մասնագիտությունների գծով:
Փոխնախարարի տեղեկացմամբ, դիմորդները հայտերը պետք է ներկայացնեն համապատասխան մարզպետարաններ, վերջիններս` գյուղատնտեսության նախարարություն:
«Մենք էլ հայտերն ուղարկելու են Ագրարային համալսարան՝ ընդունելությունը կազմակերպելու նպատակով»,- նշել է Ռ. Մակարյանը:
Դիմորդները ՀՀ մարզպետարաններ կարող են դիմել մինչև 2011թ. հունիսի 1-ը:









