Աֆղանացին Իտալիա հասնելու համար 20 ժամ է անցկացրել մեքենայի կապոտի տակ (լուսանկարներ)

12:55 • 15.05.12

Ապօրինի ներգաղթյալները պատրաստ են ցանկացած քայլի` օտար երկրներ հասնելու ճանապարհին: Սակայն մի հուսահատ աֆղանացի երիտասարդ  «ավելի հեռու է գնացել».նա 20 ժամ կծկված մնացել է մարդատար մեքենայի կապոտի տակ, գրում է Daily Mail-ը:

 

18-ամյա երիտասարդն, ում անունը չի հրապարակվել, չի կարողացել իր նպատակին հասնել, քանի որ անցագրային կետում մեքենան զննելուց հետո ոստիկանները շարժիչի կողքին հայտնաբերել են նրան:

 

Երիտասարդի պայմանները սահմանափակվել են մի շիշ ջրով և ծածկոցով: Մեքենայի վարորդն ու մյուս ուղևորը ձերբակալվել են, իսկ հնարամիտ աֆղանացին անգիտակից վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ավելի ուշ երիտասարդը պատմել է, որ 6 հազար դոլլար է վճարել վարորդին «սարսափելի» ճանապարհորդության համար: