Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել

20:01 • 15.05.12

Այսօր, մայիսի 15-ին Երևանում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվե լ են քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների ղեկավարությամբ։ ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարել է նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, չեխական կողմից՝ նախարարի առաջին տեղակալ Յիրժի Շնայդերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

 

Հայ և չեխ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային հարթություններում համագործակցության ներկա մակարդակը, առևտրաշրջանառության խթանման և մշակութային ոլորտում համագործակցության հեռանկարները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

 

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են հայ-չեխական քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման վերաբերյալ, ինչի ապացույցն է անցյալ տարի Պրահայում բացված ՀՀ դեսպանությունը և այս տարի Երևանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակումը։

 

Քննարկվել են եվրոպական և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցության հեռանկարներին:

 

Մտքեր են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: