Ադրբեջանական հիստերիան` հայկական դրոշի գույներով շապիկների և ուկրաինական ռեստորանում ԼՂՀ դրոշի պատճառով

17:53 • 15.05.12

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական հիստերիան են բարձրացրել: Այս անգամ Ուկրաինայի Լվով քաղաքի ռեստորաններից մեկում կախված ԼՂՀ դրոշի պատճառով:

 

Ucnoqta կայքը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայում բնակվող մի ադրբեջանցի: «Քաղաքի ճիշտ կենտրոնում կախված բազմաթիվ դրոշների կողքին կա ադրբեջանական երկու դրոշ, սակայն աչքի է ընկնում նաև ԼՂՀ դրոշը»,- գրում է կայքը:
 

Ադրբեջանական հիստերիան հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ շուտով Ուկրաինայում մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը և բազմաթիվ զբոսաշրջիկներ «հակաադրբեջանական» այդ երևույթի ականատեսն են դառնալու:
 

Ադրբեջանական պարբերականի համոզմամբ` ռեստորանի սեփականատերը Ուկրաինայի խորհրդարանի անդամ է: Ադրբեջանական սփյուռքը պատրաստվում է էլեկտրոնային արշավ սկսել ռեստորանի դեմ:
 

Ադրբեջանում աղմուկ է առաջացրել նաև Բաքվի կենտրոնում վաճառքի հանված շապիկների պատճառով, որոնք, զուգադիպությամբ, նման են հայկական եռագույնին:
 

Խանութների վաճառողուհիները պնդել են, որ իրենք չեն իմացել հայկական դրոշի գույները և չէին կարող գլխի ընկնել, որ դրանք նման են: Բաքվի կենտրոնական փողոցների ցուցափեղկերից վերացել են բոլոր այս շապիկները:http://www.qafqazinfo.az/foto/32855.jpg