Արմեն Աշոտյանը պատրաստ է թե՛ շարունակել իր ներկա աշխատանքը, թե անցնել այլ աշխատանքի

17:13 • 15.05.12

Արմեն Աշոտյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախարարական պորտֆելների բաշխման գործի շուրջ ծավալված խոսակցություններին, մասնավորապես Կրթության և գիտության նախարարի հնարավոր փոփոխությանը։

 

«Հետընտրական ժամանակահատվածում մամուլը փորձում է կանխատեսել գալիք ԱԺ-ի և Կառավարության անհատական հնարավոր կազմերը: Այս քննարկումների մեջ չի մոռացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Նման հարցով ինձ ուղղվող բազմաթիվ գրություններին և նամակներին ի պատասխան ուզում եմ ասել հետևյալը. Ես պատրաստ եմ, կախված իմ կուսակցության որոշումից, թե շարունակել իմ ներկայիս աշխատանքը, թե անցնել այլ աշխատանքի»,– գրել է Արմեն Աշոտյանը՝ որպես հետգրություն ներկայացնելով, իր խոսքերով, նման դեպքերում իր կողմից վերհիշվող Խայամի հետևյալ ռուբային.

 


Если все государства вблизи и вдали,
Покоренные, будут валяться в пыли -
Ты не станешь, великий владыка, бессмертным.
Твой удел не велик: три аршина земли.