37 000 տարեկան. գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահին էրոտիկան (լուսանկարներ)

11:43 • 15.05.12

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Աբրի Կաստանե քարանձավում, հնագետները հայտնաբերել են հնագույն արվեստի նմուշ, որի վաղեմությունը գնահատվում է 37 000 տարեկան, տեղեկացնում է Daily Mail:

 

Նմուշն իրենից ներկայացնում է գծիկով շրջանակ, որը, ըստ գիտնականների, կնոջ սեռական օրգանի պատկերում է:

 

Ըստ հնագետների՝ սա ցույց է տալիս, որ մեր նախնիներին հետաքրքրել է մարդու ծննդի գաղտնիքը: Դրանից բացի՝ գտածոն ցույց է տալիս, թե արվեստն ինչ դեր է ունեցել Օրինյակի մշակույթի մարդկանց կյանքում: Օրինյակի մշակույթը տարածված էր Եվրոպայում 37-28 հազար տարի առաջ:

 

«Օրինյակի մշակույթի մարդկանց կենսակերպը քիչ թե շատ նման էր ժամանակակցին: Նրանց հասարակությունը բավական բարդ էր, նրանք զբաղվում էին քանդակագործությամբ և պատկերագրությամբ», - ասել է Նյու Յորքի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Ռենդել Ուայթը:

 

Աբրի Կաստանե քարանձավը առաջին անգամ չէ, որ հնագույն քաղաքակրթության գաղտնիքներ է բացահայտում. ավելի վաղ այնտեղից քարերի վրա արված նկարներ, կենդանիների ատամներից ու փղոսկրից զարդեր էին հայտնաբերվել:

37 000 տարեկան. գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահին էրոտիկան (լուսանկարներ)