ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոտրել է ձեռքը ֆուտբոլային խաղի ընթացքում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունն իր ղեկավարած կառույցի դիվանագետների հետ ֆուտբոլային հանդիպման ընթացքում վայր է ընկել և կոտրել ձախ ձեռքը, հաղորդում է Associated Press-ը:
«Գլխավոր քարտուղարն արդեն բուժզննություն է անցել և իրեն շատ լավ է զգում, չնայած որ ստիպված կլինի 6 շաբաթ կոտրված ձեռքը գիպսի մեջ պահել»,- նշել է ՄԱԿ-ի խոսնակ Մարթին Նեսիրկին:
ՄԱԿ-ի 67-ամյա ղեկավարը, թեև արդեն երիտասարդ չէ, սակայն կանոնավոր կերպով զբաղվում է վազքով և մասնակցում ՄԱԿ-ի բոլոր մարզական միջոցառումներին:









