Հյուսիսիռլանդական օդանավակայանի ինքնաթիռում պայթուցիկ է հայտնաբերվել

08:43 • 15.05.12

Հյուսիսային Իռլանդիայի Էննիսկիլլեն քաղաքի օդանավակայանի ինքնաթիռներից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

Բրիտանական բանակի սակրավորները վնասազերծել են պայթուցիկ սարքը։

 

Ոստիկանությունը պարզել է, որ ինքնաթիռը պատկանել է անգլիական ընկերություններից մեկին, սակայն Մշտապես գտնվել է հյուսիսիռլանդական օդանավակայանում։

 

Որևէ տեղեկություն պայթուցիկ սարքի տեսակի, ինչպես նաև ՝ օդանավի խցիկում դրա հայտնվելու հավանական պատճառների մասին դեռ չի հաղորդվում։