Իսրայելական հեռուստաընկերությունը բունկեր-ստուդիա է կառուցել
Իսրայելական IBA հեռուստաընկերությունը (The Israel Broadcasting Authority) Հայֆա քաղաքում ստորգետնյա բունկեր է կառուցել, որը թույլ կտա ռազմական գործողությունների ժամանակ անխափան եթեր ապահովել, հայտնում է The Israel National News պորտալը:
Նոր ստուդիան ներկայացվել է մայիսի 14-ին: Այն գտնվում է 7 մ խորության վրա, իսկ պատերի հաստությունը 30 սմ է: IBA-ի գլխավոր տնօրեն Յոնի Բեն-Մենահեմը հայտարարել է, որ ստուդիա-բունկերը կառուցվել է արտակարգ իրավիճակների համար: 2006թ.-ին IBA-ն ստիպված է եղել դադարեցնել ուղիղ եթերը, երբ «Հըզբոլլահ» խմբավորումը սկսեց հրթիռակոծել Հայֆան:
Ստորգետնյա հեռուստաստուդիաներ կկառուցվեն նաև Երուսաղեմում ու Թել Ավիվում:









