Կուբայում ավտոբուս է շրջվել. 5 զոհ
Կուբայի արևելքում ավտոբուս է շրջվել, 5 մարդ զոհվել է ևս 35-ը՝ վնասվածք ստացել, որոնցից 15 հիվանդանոցներում են, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեպքը տեղի է ունեցել Օլգին նահանգում՝ Պունտո Ֆիխո և Մելոնեշ քաղաքները կապող մայրուղում։
Ականատեսների հաղորդմամբ՝ լեռնային ճանապարհով անցնելիս, ավտոբուսում անսարքություններ են առաջացել։ Կտրուկ արգելակման պատճառով մեքենան շրջվել է։
Նշվում է, որ սա այս տարվա արդեն չորրորդ խոշոր ավտոպատահարն է Կուբայում։
Տեղական մամուլի տվյալներով՝ 2010թ. Կուբայում ավտոպատահարի 10.5 հազ դեպք է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 716 մարդ, ևս 7.8 հազ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։









