Բնապահպան Սուրեն Ղազարյանին աջակցության համար պիկետ կազմակերպած Չիրկովային ձերբակալել են

05:36 • 15.05.12

«Խիմկինսկի անտառի պաշտպանության» շարժման ղեկավար Եվգենիյա Չիրկովան երկուշաբթի ձերբակալվել է Կրասնոդար քաղաքում բնապահպան Սուրեն Ղազարյանի աջակցությանն ուղղված ցույցին միայնակ մասնակցելու համար, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով քաղաքի ՆԳՆ վարչության մամուլի ծառայության ղեկավար Իլյա Շակալովին:


«Ես ոստիկանական ավտոմեքենայում եմ: Ինձ ձերբակալել են Սուրենի պաշտպանությանը նվիրված՝ միայնակ բողոքի ակցիա իրականացնելու համար», - նման գրառում է կատարել իր Twitter-ի միկրոբլոգում անձամբ Չիկովան:

 

Ղազարյանը պետք է վաղը Տուապսեի դատարանի առջև կանգնի ցանկապատի վնասման գործով: Դատախազությունը բնապահպաններ Սուրեն Ղազարյանն ու Եվգենի Վիտիշկոն մեղադրում է նրանում, որ վերջիններս, անցած տարվա աշնանը փորձել էին գրառումներ թողնել Սև ծովի ափին գտնվող մի շինության պարիսպների վրա, որը, ըստ բնապահպանների, պատկանում է նահանգապետ Տկաչովին և ապօրինի է կառուցված` բնապահպանական բոլոր նորմերի խախտմամբ:

 

Շակալովի խոսքով, Չիրկովայի և ևս մեկ բնապահպանի` Իգոր Խարչենկյի, ով նույնպես պիկետ էր իրականացնում, նկատմամբ արձանագրություններ են կազմվել «հասարակական կարգի խախտում կամ միջոցառումների իրականացում» հոդվածով:

 

Ավելի վաղ, Տուապսեի ճանապարհին կանգնեցվել է դատական նիստին մասնակցելու համար ուղևորվող իրավապան Վիոլետա Վոլկովայի ավտոմեքենան: