Նոր Հաճնում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու դի

12:15 • 15.05.12

Մայիսի 14-ին, ժամը 19.13-ին Ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դի և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ Արտակար իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ նախքան փրկարարների ժամանումը` ոստիկանների ուժերով ջրանցքից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի: