ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաև ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը և Հրայր Կարապետյանը:
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի և լիագումար նիստերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջխորհրդարանական վեհաժողովի ու Նևայի միջազգային բնապահպանական կոնգրեսի լիագումար նիստերին:









