Ադրբեջանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

01:53 • 15.05.12

Երկուշաբթի 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շեկի քաղաքից 10 կմ հեռավորության վրա՝Երևանի ժամանակով ժամը 20:52-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությանը:


Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով էպիկենտրոնում երկրակեղևի ցնցումների ուժգնությունը 4 բալ է եղել, իսկ Շեկիում` 3 բալ:
Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
 

Տեղի ունեցածը Ադրբեջանում գրանցված երկրորդ երկրաշարժն է, որը գրանցվել է երկուշաբթի: Ժամը 10:47-ին Լենքորան քաղաքից 15 կմ հեռավորության վրա 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Զոհեր և ավերումներ չեն գրանցվել: