Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

12:19 • 15.05.12

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը:


Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին և ՀԱՊԿ ստեղծման տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:


ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի: